Բաժիններ՝

Նոյեմբերի 1-ից ևս 4000 տնտեսվարողներ կկիրառեն նոր ՀԴՄ-ներ

Նոյեմբերի 1-ից նոր ՀԴՄ սարքավորումների կիրառումը պարտադիր կդառնա 100 մլն և ավելի դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի՝ դրանք մոտ 4000 տնտեսվարողներ են:

Նույն ժամկետում նոր ՀԴՄ սարքերը պարտադիր կլինեն նաև այս ընթացքում 10 մլն և ավելի դրամի ներկրում իրականացրած ընկերությունների համար: Ալավերդյանի խոսքով՝ ՊԵԿ-ի դիտարկումների համաձայն, նման ծավալի ներկրում իրականացնում են հիմնականում բրենդային խանութները, որոնք իրենք ներկրում են ապրանքը և իրենք էլ իրացնում այն:

Մնացած տնտեսվարողների համար նոր ՀԴՄ սարքեր ներդնելու ժամկետ է սահմանվել 2014 թ. հուլիսի 1-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս