ՊԵԿ-ը հերքում է
Վերջերս տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումներ են լինում, որոնց միջոցով փորձ է արվում ՊԵԿ նախագահի անունը կապել «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնի հետ, այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ արձագանքել, որ նմանօրինակ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:
Ի պատասխան ԶԼՄ-ներում առկա հրապարակումներին, որոնց համաձայն ՊԵԿ նախագահը իբրև թե պատրաստվում է կայք «բացել», ևս մեկ անգամ անհրաժեշտ ենք համարում արձագանքել, որ վերոհիշյալ հրապարակումները մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին