Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին դեռ հեռանկարներ չի տեսնում Եվրասիական միությանը Վրաստանի անդամակցության համար

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Թբիլիսիում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դեռ հեռանկարներ չի տեսնում, որպեսզի Վրաստանն անդամակցի Եվրասիական միությանը.

«Ինչ վերաերում է Եվրասիական միությանը, ապա ես ուշադիր ուսումնասիրում եմ այդ հարցը: Մենք դեռ որևէ դիրքորոշում չունենք դրա հանդեպ, քանի որ ես չեմ տեսնում որևէ հեռանկար: Սակայն եթե հեռանկարում տեսնենք, որ դա հետաքրքիր կլինի մեր երկրի ռազմավարության համար, ապա ինչո՞ւ ոչ»:

Բիձինա Իվանիշվիլիի կարծիքով՝ կա 15-20 տոկոս հավանականություն, որ Վրաստանը կարող է վերածվել երկրորդ Դուբայի. «Վրաստանը լինելու է շատ հետաքրքիր երկիր: Ես հաճույքով ներդրումներ կանեի Վրաստանում և անպայմանորեն անելու եմ: Այդքան հետաքրքիր է մեր երկիրը: Վրաստանը շատ հետաքրքիր է լինելու ներդրումների համար»:

Իվանիշվիլիի խոսքերով՝ երկրի գլխավոր խնդիրը տնտեսությունն է, քանի որ քաղաքական կայունության կարելի է հասնել շատ շուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս