Մանվել Բադեյան. Ինչ ուզում ես՝ արա, հաչողը հաչալու է

«Հրապարակ» թերթի լրագրողի հարցին՝ եթե վստահ եք, որ հասարակությունը կհասկանա և կընդունի իշխանության հաշվարկները, ինչո՞ւ եք ոստիկանությանը բոլոր ճակատներով ուղարկում բողոքող մարդկանց դեմ։ Չէ՞ որ բախումներ են առաջանում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը պատասխանել է.

«Ցանկացած արդար և ճիշտ լուծումը, միևնույն է, առաջացնում է ինչ-որ մարդկանց դժգոհություն, նույն ակտիվիստների և բնակիչների բախումները։ Դրանք հասարակության տարբեր շերտերն են, տարբեր խավերը, իրար դեմ լարված են, գործը հասնում է բախումների, բա առանց ոստիկանների ոնց անե՞նք, չէ՞ որ ոստիկանությունը պետք է կանխի այդ բախումը»։

Խոսելով «Փակ շուկայի» մասին, Բադեյանն ասել է. «Այստեղ շահերի խնդիր կա՝ բնակչության մի մասի համար ավելի կարևոր է հուշարձանի տեսքը պահպանել, մյուս մասի համար ավելի կարևոր են ուտիլիտար խնդիրները։ Իշխանության խնդիրը կայանում է նրանում, որ երկուսի խնդիրները բալանսի բերի, էդ բալանսը լինում է բանակցությունների և բարի կամքի դեպքում, եթե չի լինում բարի կամքը, ինչ ուզում ես արա՝ հաչողը հաչալու է»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս