 
                        Այժմ կարելի է նաև ձայնը շոշափել (լուսանկարներ)
 
                                    Ժամանակակից գործիքները կարող են ձայնը վերահսկել տարբեր կերպ: Օրինակ` Soundscape ինտերակտիվ մակերեսը հնարավորություն է տալիս վերահսկել երաժշտությունը` այն շոշափելով:
Ծրագրի հեղինակ Քեյլ Ջոյնսի խոսքով` սարքը հնարավորություն կտա մարդուն ամբողջովին ընկղմվել երաժշտության մեջ` այն շոշափելով մատներով: Մատները տանելով Soundscape ռետինե մակերեսով, որը «տպագրված է» 3D տպիչով, օգտվողը կարող է ակտիվացնել միկրոսխեմայի մասերը, որը ձայնային էֆեկտներ է արտացոլում երաժշտության վրա:
Սարքի պատյանը կառուցված է վարդափայտից՝ հին ռադիոհաղորդիչների նման:
Soundscape-ը միանում է համակարգչին USB պորտ-ի միջոցով և սինխրոնացվում է Native Instruments Traktor ծրագրի հետ:
Ըստ մասնագետների՝ նոր սարքը արտասովոր երաժշտական գործիքների սիրահարների սրտով կլինի:
 
  
  
  
 
                                    



 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        