«Ժողովուրդ». Նովոն պարտք է Բարսեղ Բեգլարյանին

«Ժողովուրդը»՝ հղում անելով իր աղբյուրներին, գրում է. «Օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գեւորգյանը (Նովոն) և հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ) բավական թեժ առանձնազրույց են ունեցել։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորն այս ընթացքում լուրջ պարտքեր է կուտակել՝ Բ. Բեգլարյանին պատկանող բենզալցակայաններից բենզին վերցնելով ու դրանց դիմաց առ այսօր չվճարելով: Բեգլարյանի համբերության «բաժակն» այդքանից հետո լցվել է, ու իրենց առանձնազրույցի ժամանակ պահանջել է, որ իրեն հասանելիք գումարները շուտ վերադարձնի: Բ. Բեգլարյանի օգնականը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը: Իսկ Ն. Գեւորգյանն էլ ասաց. «Ես ինչի՞ պետք է բենզին վերցնեմ, չհասկացա, էդ օրն ենք հասել, որ գնանք, բենզի՞ն վերցնենք, չէ՛, ձեր տեղեկությունները սխալ են, սուտ բաներ»,- գրում է  թերթը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս