Բաժիններ՝

Պարզվել է «համբուրող» ոստիկանի ինքնությունը, նրա լիազորությունները դադարեցված են

Քաղաքացիական ակտիվիստ Շողիկ Մելքումյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ինչ պայմաններում է ոստիկանության ներկայացուցիչը «համբուրել» իրեն:

Այսօր արդեն Ֆեյսբուք սոցիալական ցանցում քաղաքացիական ակտիվիստները հրապարակում են «համբուրող» ոստիկանի նկարն ու գրում, որ բացահայտվել է, թե նա ով է՝  ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանը: ԳԱԼԱ-ն ՀՀ ոստիկանությունից փորձել է  տեղեկանալ, թե նման անուն-ազգանունով և պաշտոնով մարդ համակարգն ունի՞ արդյոք և ոստիկանության կողմի՞ց է արդյոք բացահայտվել անձի ինքնությունը: Աշոտ Ահարոնյանը չի հերքել տեղեկությունը, որ «համբուրող» ոստիկանը ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանն է: Նա ասել է, որ ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն արդեն տարածել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս