Գազի հաշվիչները ստուգվելու են
Օգոստոսի 1-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրականացվել է շուրջ 61 հազ. հատ կենցաղային եւ 169 հատ արդյունաբերական գազահաշվիչների ստուգաչափում:
Բնական գազի կենցաղային թվով 2287 հատ հաշվիչների վերաբերյալ «Չափագիտության Ազգային Ինստիտուտ» ՓԲԸ կողմից տրվել է «Առեւտրային հաշվառքի սարքի խախտում» եզրակացություն «Արտաքին միջամտություն» որակմամբ: Այս մասին տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ» ընկերությն լրատվական ծառայությունը։
2013թ.-ի ընթացքում ընդհանուր առմամբ նախատեսվում է իրականացնել շուրջ 130 հազ գազահաշվիչների պետստուգաչափում:
Կենցաղային գազահաշվիչներ պլանային ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաշվին:
Գազահաշվիչները կարող են ենթարկվել նաև արտապլանային ստուգաչափման, եթե մատակարարի և բաժանորդի մոտ առաջանում է կասկածներ հաշվիչի աշխատանքի վերաբերյալ: