Բաշար Ասադն անակնկալ կերպով մեկնել է Իրան. թուրքական մամուլ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անկանկալ կերպ մեկնել է Իրան: Դա համընկել է այն ժամանակաշրջանի հետ, որ օրակարգում է հայտնվել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Սիրիային հարված հասցնելը՝ կապված այդ երկրում քիմիական զենքի կիրառման հետ:

Իրանի ԱԳՆ-ում եղած աղբյուրը հայտնել է, որ Բաշար Ասադի ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Թեհրանում՝ «Իմամ Խոմեյնիի» անվան օդանավակայանում: Նշվում է, որ նրա հետ մեկտեղ Թեհրան են ժամանել նրա ընտանիքի անդամներն ու Սիրիայի կառավարության բարձրաստիճան անդամները:

Ասադի իրանական այցի մասին հայտնել է նաև «Հզբոլլահին» մոտ կանգնած լիբանանյան «ա-Նահար» թերթը: Թերթի տեղեկատվության համաձայն, Ասադն Իրան է մեկնել՝ այդ երկրի իշխանությունների հետ կոորդինացնելու համար Սիրիայի վրա ամերիկյան հնարավոր հարձակման պատասխան գործողությունները:

Բեյրութի ռադիոն էլ հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ասադի ընտանիքի առնվազն 10 անդամ մեկնել է ԱՄԷ:

Տեսանյութեր

Լրահոս