Բաժիններ՝

Ակվարիում՝ մոտ 5 միլոն դոլարով

Ձկները համարվում են ամենաքիչ խնամք և ուշադրություն պահանջող ընտանի կենդանիները: Անհրաժեշտ է միայն մաքուր պահել ակվարիումի ջուրը և ժամանակին կերակել ձկներին: Սակայն կան ակվարիումներ, որոնք, ամեն ինչ «ինքնուրույն են անում»: Այդպիսինն է նաև աշխարհում ամենաթանկը համարվող «Aquavista Dinosaur Gold Edition»  ակվարիումը, որը ձևավորել է աշխարհահռչակ դիզայներ Ստյուարտ Հագեսը: Այս թանկարժեք ակվարիումը նախատեսված է պատի մեջ տեղադրելու համար: Այն պատրաստված է մոտ 70 կիլոգրամ ոսկուց, իսկ իր անվանումը ստացել է ակվարիումի ներքին հատվածում պատկերված դինոզավրերի շնորհիվ: Այս թանկարժեք ակվարիումը հագեցած է այնպիսի սարքավորումներով, որոնք ավտոմացված ռեժիմով ժամանակին կերակրում են ձկներին, ֆիլտրում և տաքացնում են ջուրը, կարգավորում են լուսավորությունը և այլն: «Aquavista Dinosaur Gold Edition»-ն արժե 4,8 միլիոն դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս