Բաժիններ՝

Վենեսուելայում հայտարարել են նախագահի դեմ ուղղված մահափորձի կանխման մասին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վենեսուելայի իշխանությունները ձերբակալել են Կոլումբիայի երկու քաղաքացու, որոնց կասկածում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ:

Վենեսուելայի ներքին գործերի նախարար Միգել Տորեսը հայտարարել է, որ այդ մարդիկ մտել են 10 հոգանոց այն խմբի մեջ, որոնք պատրաստվել են սպանել երկրի ղեկավարին: Ձերբակալվածներից մեկը 18 տարեկան է, իսկ մյուսը՝ 22 տարեկան: Նրանք ցամաքային ճանապարհով Վենեսուելա են եկել օգոստոսի 13-ին:

Կոլումբիացիները ձերբակալվել են նախքան Կարակաս հասնելը, Պանամերիկյան խճուղու վրա գտնվող հյուրանոցներից մեկում: Մադուրոն կարծում է, որ ԱՄՆ-ը մասնակից է իր դեմ պատրաստված այդ մահափորձին:

Նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել հրապարակավ պատասխանել այն հարցին, թե արդյոք իմացե՞լ է իր դեմ մահափորձ պատրաստվելու մասին: Վենեսուելական կողմի տվյալներով՝ այդ մահափորձը պատրաստվել է հենց ամերիկյան տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս