 
                        Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
 
                                    Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Գարիբաշվիլին Անկարայում հանդիպելու է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են իրավապահ ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, համագործակցության համապատասխան մակարդակը խորացնելը, ինչպես նաև քննարկել համատեղ պլաններ:
Գարիբաշվիլին իր թուրքական այցի շրջանակներում նաև հանդիպելու է Թուրքիայի Ազգային ոստիկանության գլխավոր տնօրեն Մեհմեթ Քըլըչլարի հետ, ինչպես նաև ծանոթանալու է տվյալ ուսումնական հաստատության ուսուցման կուրսի հետ: Գարիբաշվիլիի թուրքական այցը տևելու է մինչև օգոստոսի 29-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        