Բաժիններ՝

Իրանում պոռնոկայքեր ստեղծողը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի բլոգեր Սայեդ Մալեկպուրը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին հայտարարել է բլոգերի փաստաբան Մահմուդ Թաբաթաբին:

Մալեկպուրը մեղադրվում էր համացանցում պոռնոգրաֆիկ նյութեր տեղադրելու ու տարածելու մեջ: Դրա համար նրան սպառնում էր մահապատիժ, սակայն այն փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Ծրագրավորող Մալեկպուրը ձերբակալվել է դեռևս 2008 թվականին:

Նրան մեղադրել էին պոռնոկայքեր ստեղծելու մեջ, ինչը շարիաթի վրա հենված իրանական օրենսդրությունում որակվում է որպես «իսլամիմ հասցված  վիրավորանք»: 2010 թվականին նա դատապարտվեց մահվան, ինչը բուռն բողոքներ առաջացրեց Արևմուտքում:

2011 թվականի ամռանը Իրանի Գերագույն դատարանը կարգադրեց վերանայել նրա գործը և 2012 թվականին հաստատեց մահվան դատավճիռը, ինչը, սակայն, այժմ փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս