«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը Դիլիջանի ոլորաններում վթարի ենթարկվածներին կփոխհատուցի մի քանի միլիոն դրամ

Երեկ Դիլիջանի ոլորաններում վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներից 7-ը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ նրանց այցելել են «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը, անձնական ապահովագրության հատուցումների բաժնի պետ Բաբկեն Շահումյանը և բժշկական ապահովագրության բաժնի պետ Նաիրա Աբրահամյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Փարաքարի միջնակարգ դպրոցը սոցիալական փաթեթով ապահովագրված է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունում: Այս ընկերությունում ԱՊՊԱ համակարգով ապահովագրված է նաև վթարի ենթարկված «ՊԱԶ» մակնիշի մարդատար ավտոբուսը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ «ՌԵՍՈ» ընկերությունը մի քանի միլիոն դրամ կփոխհատուցի տուժացներին:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս