Հաստատվել է մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է 2013-2014 ուսումնական տարվա մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 24-30-ը, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ  հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով,  հանրապետության մարզերում և մայրաքաղաք Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:

Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և առկա խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն  կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը, Կ. Հարությունյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը և կրթության պետական տեսչության պետ   Ա. Կարապետյանը:

Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 26-ին կմասնակցի Սյունիքի,իսկ 28 -ին Կոտայքի մարզի դպրոցների տնօրենների և ուսուցիչների խորհրդակցությանը: ՀՀ Կրթության և գիտության  նախարարության ենթակայության դպրոցների տնօրենների խորհրդակցությունը կանցկացվի օգոստոսի 30-ին:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նույն հրամանով   մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կազմավորվել է երեք խումբ՝ կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ:

Տեսանյութեր

Լրահոս