Դավիթ Օհանյանի պատասխանը՝ ՀՀԿ կրծքանշանը ոտքի տակ գցելու մասին ակտիվիստի կոչին. «Է՞լ ինչ կուզես» (տեսանյութ)

Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի ու Կոմիտաս 5 հասցեում հավաքված ակտիվիստնբերի միջև այսօր վեճ էր ծագել: «Ես չգիտեմ՝ դրական ի՞նչ ունեք էս երկրի համար արած, բայց բացասական հաստատ ունեք արած` ձեր Հանրապետական կուսակցության հետ միասին, որ էս երկիրը սարքել եք օլիգարխների երկիր»,- դիմելով նրան՝ ասաց ակտիվիստներից մեկը:

Դավիթ Օհանյանն էլ հակադարձեց՝ ասելով. «Հարգեք: Մենք խոսում ենք մարդը մարդու պես: Եկեք մարդը մարդու նման խոսենք»: Ակտիվիստներն էլ չհամաձայնեցին ու պահանջեցին, որ այդ ձևաչափով զրույցը շարունակելու համար փոխքաղաքապետը հանի ՀՀԿ-ի կրծքանշանն ու «ոտի տակ» գցի այն:

Նախաձեռնության անդամներից մեկն էլ բղավում էր, թե հարգելու խնդիր չկա` պահանջներ են դրված: «Էս երկիրը նման վիճակի հասցնող իշխանության հետ չունեմ հարգանքով խոսելու»,- ասաց երիտասարդը` դիմելով Օհանյանին, ինչին հետևեց բողոքավորների ծափահարությունը, սուլոցները: «Հանեք նշանը, միայն դրանից հետո հարգանքով կխոսենք»,- առաջարկեց ակտիվիստը: «Է՞լ ինչ կուզես»,- պատասխանեց փոխքաղաքապետը:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս