Բիձինա Իվանիշվիլին կարող է մեկ միլիոն դոլարով գնել ժամանակակից նկարչի նկար
New York Post-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում բնակվող վրացի նկարիչ Ռոման Կրիխելին մոտ ժամանակներս վաճառքի է հանելու իր հերթական աշխատանքը՝ «Աշխարհի ամենաչքնաղ կին» նկարը: Այն գնել ցանկացողների թվում է հայտնվել նաև Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Պարբերականի տվյալներով՝ վրացի նկարիչը, որի արվեստը գնահատողների մեջ կան բազմաթիվ հանրահայտ անձինք, չի բացահայտում նկարում պատկերված կնոջ անունը: Չի բացառվում, որ նկարը կարող է վաճառվել մեկ միլիոն դոլարով:
Հնարավոր գնորդների թվում նշվում են նաև Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, You Tube-ի համահիմնադիր Չադ Հարլին: