Քիմիական նյութով ինքնաշեն հրթիռը Դամասկոսի արվարձանի վրա արձակվել է ապստամբների դիրքերից. ՌԴ ԱԳՆ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը երեկ հայտարարել է, որ Դամասկոսի արվարձանի ուղղությամբ քիմիական նյութով ինքնաշեն հրթիռն արձակվել է Սիրիայի ապստամբների դիրքերից:
Լուկաշևիչն ընդգծել է, որ նույն տիպի հրթիռ ապստամբների կողմից արձակվել էր այս տարվա մարտի 19-ին Հալեպի նահանգում. «Մոսկվան չի բացառում, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրության հայտնվելն այն պահին, երբ երկրում իր աշխատանքներն է սկսել ՄԱԿ-ի փորձագետների առաքելությունը, պլանավորված սադրանք է, և պահանջում է այդ տվյալների պրոֆեսիոնալ հետաքննում»: