Բաժիններ՝

Տնտեսական ակտիվության աճը թուլացնում է տեմպերը

Մինչ ՀՀ իշխանական վերնախավն իր արձակուրդն է վայելում արտերկրներում, Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակում է նվազել: Այս տարվա առաջին 7 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 4.0%-ով: Մինչդեռ հունվար-հունիսին ՏԱՑ-ի աճը 4.4% էր, հունվար-մայիսին՝ 5.3% էր և այլն:

Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ 2013-ի 7 ամիսների կտրվածքով անկում է շարունակում գրանցվել շինարարության ՝ 8.6%, և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում՝ 4.3%:

Ասմական կտրվածքով, այսինքն՝ հուլիսը հունիսի համեմատ, նվազել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 7%: Սակայն 7 ամսվա միջին տվյալով արդյունաբերության ծավալների աճը 6.7% է: 2013-ի հունվար- հուլիսին 2012-ի նույն ժամանակաշրջանի համեմատ գյուղատնտեսությունն աճել է 4.7% (իսկ հուլիսը հունիսի համեմատ աճը մոտ կրկնակի է), մանրածախ առևտուրը՝ 3.0%, ծառայությունների ծավալը՝ 3.8%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս