Բաժիններ՝

Բրյուսելում հետաձգվել է Եգիպտոսին նվիրված ԵՄ-ի արտահերթ նիստը՝ կապված Սիրիայի վերջին զարգացումների հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում այսօր հետաձգվել է ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով արտահերթ նիստի անցկացումը: Դրա պատճառը Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվության տարածումն է:

Այս մասին հայտնել է Բրյուսելում եվրոպական դիվանագիտական աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ նախարարների մեծ մասը դեռ շարունակում է տեղեկատվություն ստանալ և խորհրդակցել իրենց մայրաքաղաքների հետ, նախքան ԵՄ-ի Խորհրդի նստավայր մեկնելը:

Աղբյուրը հավելել է, որ նախարարները փոխանակվում են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակման մասին տեղեկատվությամբ՝ թեպետ այդ հանդիպումը գումարվել է բացառապես Եգիպտոսում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս