Բաժիններ՝

Հոսնի Մուբարաքն այսօր ազատ կարձակվի բանտից. Al-Hayat

Եգիպտական Al-Hayat հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն այսօր երեկոյան ազատ կարձակվի «Տորա» բանտից: Դատարանը հիմնավոր չի ճանաչել կոռուպցիայի գործով նրա նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրանքները:

85-ամյա Մուբարաքը պաշտոնանկ է արվել 2011 թվականին՝ երկրի իշխանության ղեկին 30 տարի գտնվելուց հետո: Եգիպտական ԶԼՄ-ները հայտնում են, որ Մուբարաքի ազատ արձակումը կարող է մեծացնել հասարակությունում առկա լարվածությունը: Նրանց մի մասի տվյալներով՝ Մուբարաքը բանտում կմնա դեռ 48 ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս