Իսրայելը պատասխանել է Էրդողանին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական կողմը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Եգիպտոսի վերջին իրադարձություների հետևում «կանգնած» է Իսրայելը:
Իսրայելի վարչապետի գրասենյակի ներկայացուցիչը Էրդողանի այդ հայտարարությունը որակել է որպես «կատարյալ անհեթեթություն»՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունն իրենից ոչինչ չի ներկայացնում:
Միևնույն ժամանակ Իսրայելի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Իգալ Փալմորն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետի խոսքերն արժանի չեն ամենափոքր իսկ մեկնաբանության: