Բաժիններ՝

Սաակաշվիլիին անհանգստացրել է բանտերում տիրող իրավիճակը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դժգոհ է վրացական բանտերում տիրող իրավիճակից.

«Մեր ժամանակ ե՞րբ է տեղի ունեցել նման բան, ինչ այսօր տեղի է ունենում վրացական բանտերում: Բանտերում անհասկանալի հանգամանքներում սկսել են բանտարկյալներ սպանվել:

Եթե իմ ղեկավարման ժամանակ բանտարկյալին սպանեին բանտի վարչակազմի հրահանգով, ապա ինձ կհռչակեին մարդկության թշնամի:

Սակայն դա տեղի չունեցավ նրանց (նոր իշխանությունների) հետ, բանտապետին չհանեցին զբաղեցրած պաշտոնից, քանի որ նա հանդիսանում է Բաչո Ախալայայի գործով գլխավոր վկա»:

Սաակաշվիլին նկատի է ունեցել այս տարվա մայիսի 12-ին թիվ 14 բանտում Լևան Կորտավայի սպանությունը, ինչում հետաքննության տվյալներով մեղավոր են բանտի չորս աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս