Բաժիններ՝

Մաքսային միությունը սպառնում է դուրս գալ Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտուց

Ուկրաինական ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա Մաքսային միությունը (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) կարող է խստացնել Ուկրաինայի հետ մաքսային ռեժիմը, ինչպես նաև դուրս գալ Ուկրաինայի հետ ազատ առևտրի գոտուց.

«Նրա հետ կապված, որ նոյեմբերին ակնկալվում է Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ազատ առևտրային ռեժիմի հաստատում, առաջանում են մեզ մոտ առանց մաքսատուրքի, ուկրաինական ապրանքների տեսքով եվրոպական ապրանքների ներկրման ռիսկեր:

Մենք հարկադրված կլինենք խստացնել մաքսային ընթացակարգերը՝ խուսափելու համար եվրոպական ապրանքներն ուկրաինական տարածքի միջով վերաներկրելուց: Մենք հարկադրված կլինենք խստացնել անասնաբուժական ու սանիտարական հսկողության համակարգը, քանի որ Ուկրաինան անցում է կատարում եվրոպական նորմերին:

Հնարավոր է՝ առաջ քաշվի Ուկրաինայի հետ ազատ առևտրային հարաբերությունները դադարեցնելու հարցը: Տվյալ հարցի հետազոտմամբ արդեն իսկ զբաղվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս