 
                        Բաշար Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառել. Սիրիայի ապստամբներ
 
                                    Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ապստամբները հայտարարել են, որ նախագահ Բաշար Ասադի զորքերը քիմիական զենք են կիրառել: Միջադեպը գրանցվել է Դամասկոսից արևելք ընկած հատվածում:
Ապստամբների տվյալներով՝ քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհվել է 430 մարդ, վիրավորվել են հարյուրավոր մարդիկ: Նրանց թվում կան նաև կանայք ու երեխաներ: Պաշտոնապես այս ամենը չի հաստատվել:
Ուշագրավ է, որ Ասադի ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին այս նոր հաղորդագրությունը համընկել է ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետների Սիրիա ժամանելու հետ, որոնք պետք է հետաքննեն Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրությունները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        