Բաժիններ՝

Երևանում մինչև տարվա վերջ ասֆալտապատման ծավալները կհասնեն 2.5 միլիոն քառակուսի մետրի

Մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման 2013 թվականի տարեկան ծրագիրն ավարտական փուլում է: Երևանի քաղաքապետարանի  և  վարչական շրջանների 2013 թվականի շինբարեկարգման տարեկան ծրագրով առաջին անգամ մայրաքաղաքի փողոցների ու բակերի ասֆալտապատման ծավալները կհասնեն 2.5 միլիոն քառակուսի մետրի:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, այս ցուցանիշի գրեթե կեսը բաժին է ընկնում ավելի քան 30 փողոցներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներին: Օգոստոսի 20-ի դրությամբ 15 փողոցներ արդեն հիմնովին ասֆալտապատվել են, մյուս փողոցներում այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և դրանցից մի քանիսում կավարտվեն ուսումնական տարվա նախօրյակին:

2.5 միլիոն քառ. մետրից 1 միլիոն 67500 քառ. մետր ծավալով նախատեսված ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ կամ մասնակի նորոգման, պահպանման, ինչպես նաև նախկինում հողային պաստառով որոշ փողոցների ասֆալտապատման աշխատանքները շուրջ 95 տոկոսով ավարտված են:

Ընթացիկ տարվա ծրագրով, ըստ անհրաժեշտության, տասնյակ  փողոցներում նորերով են փոխարինվել նաև վնասված կամ մաշված եզրաքարերը: Այդ նպատակով Երևան քաղաքի բյուջեով նախատեսվել է 30 միլիոն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս