Բաժիններ՝

Ստամբուլում գրանցվել է տարեց հայուհուն ծեծի ենթարկելու հերթական միջադեպը

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ՝ նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին Ստամբուլի Սամաթյա թաղամասում տարեց հայուհիների վրա կատարված հարձակումներից հետո այժմ գրանցվել է նմանատիպ մի նոր դեպք: Այս անգամ այն տեղի է ունեցել Ֆերիքյոյ թաղամասում, ուր օգոստոսի 17-ին հարձակման է ենթարկվել 80-ամյա Մարգարիտ Ջամքոսօղլուն:

Վերջինս հարձակման է ենթարկվել հենց իր տանը: Միջադեպի հետ կապված՝ Ջամքոսօղլուն պատմել է, որ օգոստոսի 17-ին խանութից վերադառնալիս նկատել է մի միջահասակ տղամարդու, սակայն որոշել է ուշադրություն չդարձնել նրա վրա, իսկ երբ մտել է իր բնակարան, այդ տղամարդը թիկունքից հարձակում է գործել իր վրա և սկսել է ծեծել:

Կինը մանրամասնել է, որ այդ տղամարդն իր գլուխը մի քանի անգամ խփել է հատակին՝ փորձելով սպանել իրեն, ինչից հետո ինքը նրան է հանձնել իր պայուսակում եղած 70 լիրան, հանցագործն էլ, պայուսակը խլելով, դիմել է փախուստի: Ջամքոսօղլուն ընդգծել է, որ 50 տարի ապրում է այդ թաղամասում և առաջին անգամ է առնչվում նման դեպքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս