Փոթիի նավահանգիստը հայտնվել է ջրածածկ լինելու վտանգի տակ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խոշորագույն ծովային նավահանգիստ հանդիսացող Փոթիի նավահանգիստը հայտնվել է ջրածածկ լինելու վտանգի տակ: Դրա պատճառն այն է, որ մոտակայքում գտնվող Ռիոնի գետի վրա կառուցված հիդրոհանգույցը դուրս է եկել շարքից:
Այս մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողը: Այդ հիդրոհանգույցը քաղաքը պաշտպանում է ջրհեղեղներից, ինչպես նաև կատարում է կամրջի գործառույթ: Այժմ Փոթիի մեծ մասը, այդ թվում նաև նավահանգիստը հայտնվել է ջրածածկ լինելու վտանգի տակ:
Տեղական իշխանություններն ու մասնագետները հայտարարել են, որ հիդրոհանգույցի անհետաձգելի վերանորոգմանն անհրաժեշտ է հատկացնել 18 միլիոն լարի, քանի որ քաղաքին սպառնացող վտանգը մեծանում է օրեցօր: