Բաժիններ՝

Ռազմածովային ուժերի հրամանատարի իրանական այցը միայն հետաձգվել է. Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի չկայացած իրանական այցի հետ:

Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայության պետ, գնդապետ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, որ Սուլթանովի իրանական այցը ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ հետաձգվել է: Նա հավելել է, որ ժամկետի ճշգրտումից հետո Սուլթանովը կայցելի Իրան:

Սրանից առաջ Իրանի պետական հեռուստատեսությունը տեղեկատվություն էր տարածել, որ Ադրբեջանի ՊՆ-ը չեղյալ է հայտարարել Սուլթանովի եռօրյա իրանական այցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031