Հետաձգվել է Հյուսիսային Իրաքում քրդական ազգային կոնֆերանսի կայացումը

Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետաձգվել է քրդական ազգային կոնֆերանսի կայացումը: Սկզբնական շրջանում պլանավորված էր այն Հյուսիսային Իրաքում անցկացնել օգոստոսի վերջին, սակայն այն հետաձգվել է սեպտեմբերին:

Չի բացառվում, որ այն կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 15-17-ին: Կոնֆերանսին մասնակցելու են ավելի քան 200 քրդեր Թուրքիայից, Իրաքից, Սիրիայից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Իրանից Ռուսաստանից, Հայաստանից ու Ադրբեջանից:

Կոնֆերանսը պլանավորվել էր դեռևս հունիսին, սակայն այն ժամանակ այն հետաձգվել էր: Կոնֆերանսը նախաձեռնել է քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031