Նախագահականում դեմ են Վովա Գասպարյանի տեսակետին. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, տրանսպորտի սակագների, ապա քաղաքապետարանի մոտ ակցիաների հետ կապված՝ իշխանության մեջ 2 տեսակետ է ձևավորվել: Մեկն այն է, որ դրանց պետք չէ ուշադրություն դարձնել՝ իրենք իրենց կմարեն, մյուսն էլ՝ թե պետք է քայլեր ձեռնարկել և ցրել անհնազանդ «ջահելներին», որ օրինակը վարակիչ չլինի, և «հասարակական անդորրը չխախտվի»:
Մեր աղբյուրներն ասում են, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանն առաջին տեսակետի կրողն է, ինչը, սակայն, դուր չի գալիս նախագահականին, և այստեղ խուլ դժգոհություն է հասունանում նրա դեմ:
Ոմանք «նստել» են Սերժ Սարգսյանի ականջին, և նա նույնպես հակվել է կոշտ մեթոդների: Առաջիկայում կերևա, թե մոտեցումներից որը կհաղթի»: