![](/banners/BeFunky-design.jpg)
Տրանսպորտի հետևանքով Երևանի բնական օդափոխությունը պակասել է. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2013/08/DCF4770A-06B8-46FD-88F7-70748F29B5BF_w640_r1_s.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր աշխարհի զարգացած և քաղաքակիրթ երկրներում ուղևորափոխադրում հիմնականում իրականացվում է էլեկտրատրանսպորտի միջոցով, որն էկոլոգիապես անհամեմատ մաքուր է:
Այնինչ Հայաստանում ամեն ինչ հակառակն է: Ավելին, մայրաքաղաքի տրանսպորտը գերհագեցած է: Մասնագետներն այս իրավիճակի ելքը տեսնում են տրանսպորտի բեռնաթափմամբ:
«Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Գաբրիելյանը «Ժողովուրդի» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե տրանսպորտի հետևանքով Երևանի բնական օդափոխությունը պակասել է.
«Այրման հետևանքով արտադրվում են ածխաթթու և մի քիչ էլ շմոլ գազ, դրանք ծանր են և գետնին մոտ են մնում, եթե փողոցների ձևի պատճառով օդային հոսանքներ չկան, ապա օդափոխությունը դրանք չի հեռացնում»»:
Ամբողական հոդվածը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: