Բաժիններ՝

Գինեգործական վերնիսաժը հնարավորություն կտա հայ սպառողին ավելի լավ ճանաչել հայկական գինին. Հիմնադրամի տնօրեն

Գինեգործական վերնիսաժը, նախևառաջ, հնարավորություն կտա հայ սպառողին ավելի լավ ճանաչել երկրում արտադրվող գինին, ուրբաթ հայտնել է միջոցառման կազմակերպիչ, «Արենի» փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։  Այս մասին  գրում է ԱՌԿԱ-ն։

«Գյուղացիներին խաղողի մթերումների լավ ծավալների ապահովման համար գինու արտադրողները պետք է սկզբում իրացնեն իրենց արտադրանքը։ Դա էլ հենց մեր Վերնիսաժի նպատակն է` ներկայացնել գինին ներքին սպառողին»,– ասել է Մանուկյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում։

Ըստ նրա, Վերնիսաժի մասնակցության հայտերը հայ արտադրողներին ուղարկվել են «Արենի փառատոն» հիմնադրամի և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի կողմից. «Դուք երևի գիտեք, որ պետությունը մշակել է գինեգործության և կոնյակի արտադրության զարգացման ռազմավարություն, և դրա կետերից մեկը մեր գինին Հայաստանի ներքին շուկայում ներկայացնելն է» ։

Ըստ Մանուկյանի` չնայած ձեռնարկվող ջանքերին, մասնակցության հայտեր են ներկայացրել միայն հինգ արտադրողներ, որոնց գործարանները տեղակայված են հայկական մայրաքաղաքից ոչ հեռու։ «Ցավոք, գործընթացը դանդաղ է առաջ գնում ինչպես արտադրողների, այնպես էլ հյուրերի մոտ»,–ասել է նա։

Ամբողջական հրապարակումը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս