Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ չի տրվել աշնանը մեկնել Թուրքիա և Ադրբեջան

Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետի Հակաահաբեկչական բյուրոն այսօր երկրի քաղաքացիներին զգուշացրել է այս տարվա աշնանը մի շարք երկրներ չայցելելու համար:

Այդ երկրների թվում են ընդգրկվել Թուրքիան, Ադրբեջանը, Եգիպտոսը, Հորդանանը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Սենեգալը,Նիգերիան, Քենիան: Բացի այդ, Իսրայելի քաղաքացներին խորհուրդ չի տրվել այցելել Չեչնիա և Քաշմիր:

Զգուշացման մեջ ընդգծվում է, որ ահաբեկչական տարբեր խմբեր կարող են փորձել հարձակվել իսրայելցիների ու հրեական օբյեկտների վրա Ռոշ ա-Շանա և Սուկկոտ աշնանային տոների, ինչպես նաև սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում իրականացված ահաբեկչության նախաշեմին:

Տեսանյութեր

Լրահոս