Բաժիններ՝

Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ներկայիս ճգնաժամը 21-րդ դարի խոշորագույն ցնցումն է. Ուիլյամ Հեյգ

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան կասեցրել է Եգիպտոսի հատուկ ծառայությունների հետ բոլոր համատեղ ծրագրերի իրագործումը: Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:

Նա հավելել է, որ միաժամանակ հետ են կանչվել Եգիպտոսին մատակարարումների հետ կապված արտահանման մի շարք լիցենզիաներ: Անդրադառնալով այս շաբաթ Բրյուսելում կայանալիք ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին՝ Հեյգն ընդգծել է, որ ԵՄ-ը պետք է ուսումնասիրի Եգիպտոսին օգնելու հարցը, վերանայի իր ծրագրերը.

«Մենք պետք է լուրջ պատասխան տանք Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին՝ առանց բացառելու ապագա օգնությունը և Եգիպտոսի իրադարձությունների վրա ներազդելու մեր հնարավորությունը: Այժմ մենք փնտրում ենք այդ հավասարակշռությունը»:

Հեյգի խոսքերով՝ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների ներկայիս ճգնաժամը ընթացիկ հարյուրամյակի աշխարհաքաղաքական խոշորագույն ցնցումն է և սպառնում է ձգձգվել տասնամյակներ.

«Իր ծավալով, խորությամբ ու հետևանքներով՝ այդ վիթխարի տարածաշրջանում ճգնաժամը գերազանցում է անգամ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, նրա հետևանքներն իր վրա զգալու է համայն աշխարհը:

Մերձավոր Արևելքը հայտնվել է շատ բարդ, չափազանց անկայուն իրավիճակում: Կպահանջվեն տարիներ և անգամ տասնամյակներ՝ այդ ճգնաժամից դուրս գալու համար: Մենք պետք է ունենանք ամուր նյարդեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս