Բաժիններ՝

Բակո Սահակյանն այցելել է Շուշի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցվող երկրաբանական թանգարան եւ ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին:

Բակո Սահակյանը կարեւորել է նման հաստատության առկայությունը Արցախում՝ նշելով, որ մեր հանրապետությունում առաջին անգամ է ստեղծվում նմանատիպ թանգարան, եւ այն պիտի դառնա կարեւոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոն:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաեւ Շուշիի կերպարվեստի պետական թանգարան եւ ներկա գտնվել Հադրութի շրջանի Տող գյուղի դպրոցի երեխաների հաշվետու համերգին: Կարեւորելով այս միջոցառումների անցկացումը Շուշիում՝ Նախագահը նշել է, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են Շուշիի’ Արցախի պատմամշակութային կենտրոնի երբեմնի փառքը վերականգնելու գործին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս