Իրանը պատրաստ է բնական գազ մատակարարել Ուկրաինային ու Մոլդովային

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Իրանը պատրաստ է բնական գազ մատակարարել Ուկրաինային ու Մոլդովային: Այս մասին հայտարարել է Իրանի դեսպան Աքբար Գասեմի Ալիաբադին.

«Թե՛ Ուկրաինան, թե՛ Մոլդովան կարիք ունեն բնական գազի: Իրանն օժտված է գազի վիթխարի պաշարներով և պատրաստ է դիտարկել երկու երկրներին գազի ապագա մատակարարումների հարցը»:

Ներկայումս Ուկրաինան անհրաժեշտ գազի մեծ մասն ապահովում է Ռուսաստանից ներկրման հաշվին: Բարձր գներն ուկրաինական իշխանություններին հարկադրել են միջոցներ գտնել` ռուսական գազից ունեցած կախվածությունը նվազեցնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս