Բաժիններ՝

Ավստրալացիները Բարիերյան Մեծ խութում հայտնաբերել են ամերիկացիների նետած ռումբերը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Ավստրալիայում հաջողվել է գտնել չորս ռումբ, որոնք ամերիկյան ինքնաթիռների կողմից նետվել են Բարիերյան Մեծ խութի վրա այս տարվա հուլիսին անցկացված զորավարժության ժամանակ:

Ռումբերը հայտնաբերվել են մերձակա կորալյան խութից 30 կիլոմետր հեռավորության վրա` 60-70 մետր խորության վրա: Ավստրալական իշխանությունների պնդմամբ` այդ զինամթերքը սպառնալիք չի ներկայացրել ո՛չ մարդկանց, ո՛չ էլ բնության համար:

Փրկարարական օպերացիան իրականացրել է ավստրալական HMAS Gascoyne տրալչիկը, իսկ ռումբերը ջրից հանելու գործողությունն իրականացրել է ամերիկյան USS Germantown դեսանտանավ-նավաշինարանը:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ու Ավստրալիայի զինված ուժերի հերթական համատեղ զորավարժությունների ժամանակ ռումբերի նետման մասին հայտնի էր դարձել հուլիսի 21-ին: Այդ զորավարժությանը երկու կողմից մասնակցել են մոտ 28.000 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս