Ադրբեջանը ռազմավարական պլանում շատ կարևոր երկիր է. Ռիչարդ Մորնինգսթար
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը և նրա կին Ֆեյթ Մորնինգսարն ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում հանդես են եկել «Ադրբեջանն ու Ամերիկան. Դեսպանի հայացքը» զեկույցով:
Իր զեկույցում դեսպանն անդրադարձել է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերություններին առնչվող խնդիրներին: Նա ընդգծել է, որ ամերիկացիները մեծ մասը շատ քիչ բան գիտի Ադրբեջանի մասին.
«Պետք է ընդգծել, որ Ադրբեջանը ռազմավարական պլանում շատ կարևոր երկիր է: Դա հասկանալու համար պարզապես բավական է հայացք նետել աշխարհի քարտեզի վրա»: Մորնինգսթարի խոսքերով՝ Ադրբեջանն իր ներդրումն ունի ահաբեկչության դեմ պայքարում և էներգետիկ անվտանգության ապահովման մեջ.
«Մարդիկ ասում են, թե մեզ հիմնականում հետաքրքրում են Ադրբեջանի էներգետիկ պաշարները: Սակայն դա ճիշտ չ: Աշխարհաքաղաքականության, ժողովրդավարության ու մարդու իրավունքների հետ կապված հարցերն ավելի կարևոր են»: