Բաժիններ՝

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հազարավոր անգամ խախտել է քաղաքացիների իրավունքները. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունները քաղաքացիներին հետևելիս բազմիցս չարաշահել են իրենց լիազորությունները: Միայն ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության թույլ տված խախտումները հաշվվում են հազարներով:

Այս մասին են վկայում Ազգային անվտանգության գործակալության ներքին ստուգումների արդյունքները, որոնց պարբերականին ներկայացրել է ներկայումս Ռուսաստանում գտնվող Էդվարդ Սնոուդենը: Ներքին օգտագործման համար այդ փաստաթուղթը թվագրված է 2012 թվականի մայիսին:

Դրանում ասվում է, որ նախորդ 12 ամսվա ընթացքում գրանցվել է տվյալների հավաքման խախտման 2776 դեպք: Առավել լուրջ դեպքերն առնչվել են դատարանի որոշումների խախտումներին և ավելի քան 3000 ամերիկացիների ու Green card շահածների տվյալների չարտոնված հավաքմանը:

Ընդ որում, Ազգային անվտանգության գործակալությունում փորձել են քողարկել խախտումները: Պաշտոնական գերատեսչություններին ուղարկվող հաշվետվություններից հեռացվել են վարկաբեկող մասերը, որոնք փոխարինվել են ընդհանուր արտահայտություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս