Թուրքիայի Գլխավոր շտաբը հերքել է, որ թուրքական կործանիչները մտել են Լիբանանի օդային տիրույթ

Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվության հետ, թե Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող երեք կործանիչ մուտք են գործել Լիբանանի օդային տիրույթ:

Երեկ նման տեղեկատվություն էր տարածել մասնավորապես լիբանանյան El-Diyar թերթը, ըստ որի՝ թուրքական կործանիչները հայտնվել էին Լիբանանի Աքար քաղաքի երկնքում: Դրանից հետո այդ տեղեկատվությունն արագորեն տարածվել էր թուրքական մամուլում:

Գլխավոր շտաբն այդ տեղեկատվությունը որակել է որպես անհիմն: Թուրքական ավիացիային հետ կապված այս միջադեպը շաղկապվում էր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում թուրք երկու օդաչուների առևանգման հետ:

Տեսանյութեր

Լրահոս