Այսօր թյուրքական աշխարհի գլխավոր խնդիրներից մեկը Ղարաբաղյան հակամարտությունն է. Աբդուլլահ Գյուլ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ելույթ ունենալով Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի երրորդ գագաթաժողովում, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Թուրքիան բոլոր ջանքերը գործադրում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Թուրքիան այդ հարցում մշտապես գտնվել է Ադրբեջանի կողքին, և դա մշտապես կլինի այդպես:

Այսօր թյուրքական աշխարհի գլխավոր խնդիրներից մեկը Ղարաբաղյան հակամարտությունն է: Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհուրդը հանդես է գալիս այդ հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031