Լիբանանում սուգ է հայտարարվել՝ կապված Բեյրութի ահաբեկչության հետ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը երեկ Լիբանանի քաղաքական ուժերին հիշեցրել է հարևան Սիրիայում ընթացող հակամարտությանը չմասնակցելու կարևորության մասին, որը շարունակվում է երկու տարուց ավելի:
ՄԱԿ ԱԽ-ի այս հիշեցումն արվել է այն բանից հետո, ինչ Բեյրութում երեկ իրականացվել է ահաբեկչություն, ինչի հետևանքով զոհվել է 18 և վիրավորվել է 291 մարդ: ՄԱԿ ԱԽ-ը ցավակցել է ահաբեկչության հետևանքով տուժածներին և լիբանանցիներին կոչ է արել պահպանել ազգային միասությունը՝ ի դեմս երկրի կայունությունը խաթարելու փորձերի:
Նշվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է Բեյրութի հարավային մասում՝ շիական «Հզբոլլահ» շարժման շտաբի մերձակայքում, որն ակնհայտորեն հանդես է գալիս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից: Այսօր Լիբանանում սուգ է հայտարարվել: