Գաբալայում մեկնարկել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 3-րդ գագաթաժողովը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայում մեկնարկել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 3-րդ գագաթաժողովը:
Դրան մասնակցում են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Խորհրդի նախագահությունը Ղրղզստանից փոխանցվում է Ադրբեջանին: Ղրղզստանի նախագահը նախագահությունը հանձնել է Իլհամ Ալիևին: Գագաթաժողովի ավարտից հետո ընդունվելու է Գաբալայի հռչակագիրը:
Երեկ էլ Գաբալայում տեղի էր ունեցել թյուրքալեզու երկրների արտգործնախարարների հանդիպումը: Թյուրքալեզու երկրների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2009 թվականին: Դրանում ներառված է 4 երկիր՝ Թուրքիա, Ղազախստան, Ադրբեջան, Ղրղզստան: