Դատարկ դհոլն զրգուն գրասենյակը. մամուլ
«Հանրապետության փողոցի վրա, «Mothercare» մանկական հագուստի խանութի վերևի հարկում մի շքեղ ցուցանակ է հայտնվել, որի վրա ոսկետառ գրված է` «Ազգային միաբանություն»: Այս հարկաբաժինն Արտաշես Գեղամյանը գնել էր դեռևս 2012 թվականին, սակայն ցուցանակը նոր է բերվել: Կուսակցական դեպրեսիայի այս ժամանակահատվածում, երբ նույնիսկ ամենաընդդիմադիրներն են կորցրել ժողովրդի վստահությունը եւ անգործության մատնվել, ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Գեղամյանի կուսակցության անունն աչք է ծակում: Սակայն ներսում դատարկություն է: Սենյակները կողպած են»,-գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Միջանցքներում փոշի է: Էլիտարի բնակիչները մեզ հայտնեցին, որ երբեմն տեսնում են, թե ինչպես են ինչ-որ մարդիկ ներսուդուրս անում գրասենյակ, բայց բուռն գործունեություն չեն նկատել: Որքան է վճարել Գեղամյանն այս գրասենյակի համար, ինչ գումարներով է վերցրել էլիտար շենքի երրորդ հարկը, մեզ պարզել չհաջողվեց: «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը «Հրապարակի» անունը լսելիս ցնցումների մեջ է ընկնում: Գեղամյանին պետք չէ, որ հասարակությունն իմանա այս թվաբանությունը:
Ամբողջական հոդվածը կարողեք կարդալ«Հրապարակի» այսօրվա համարում: