5 թեկնածու թիվ 38 ընտրատարածքում
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման վերջին օրը միանգամից 4 թեկնածու ներկայացրել են փաստաթղթերը: ՀՀԿ-ից առաջադրվել է Կապանի նախկին քաղաքապետ, այժմ մարզպետի խորհրդական, ՀՀԿ-ական, 1954թ. ծնված Արմեն Կարապետյանը: «Ժառանգություն»-ից առաջադրվել է ազատամարտիկ, կուսակցության Կապանի տարածքային կառույցի ղեկավար, 59-ամյա Սամվել Հայրապետյանը: Ինքնառաջադրվել են անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն, 45-ամյա Վահրամ Հովհաննիսյանը և անկուսակցական, Կապանի բնակիչ, 41-ամյա Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ երեկ թիվ 38 ԸԸՀ համապատասխան փաստաթղթերը ներկայացրել էր նաև 1948թ. ծնված անկուսակցական թոշակառու Պավլիկ Սարգսյանը: