Բաժիններ՝

Փորձարկվել է ստորջրյա հետախուզության «ԳՆՈՄ» սարքը (լուսանկարներ)

ՀՀ ԱԻ նախարարությունը վերջերս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերության աջակցությամբ ձեռք է բերել ստորջրյա հետախուզության «ԳՆՈՄ» սարք, որը դրվել է ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի տրամադրության տակ։

Այս օրերին փրկարար ծառայության մասնագետները տեսական դասընթաց ու Երևանի լողավազաններից մեկում գործնական պարապմունքներ են անցկացրել հատուկ ջրափրկարարական ջոկատի անդամների համար` ծանոթացնելով սարքի հնարավորություններին և օգտագործման տարբերակներին։

Սարքի աշխատանքային խորությունը 120 մ է, առավելագույն թույլատրելին` 150 մետր։ Ստորջրյա հետախուզության սարքն ունի շարժվող տեսախցիկ, որի նկարահանած պատկերը ցուցադրվում է հատուկ էկրանի վրա, առկա է նկարահանված նյութի տեսագրման հնարավորություն։ Սարքն ունի 3 շարժիչ, ինչի շնորհիվ այն կարող է շարժվել թե հորիզոնական, թե ուղղահայաց ուղղություններով, ինչպես նաև 2 լապտեր` լուսավորությունն ապահովելու համար։ Սարքի շարժումն ու աշխատանքը ղեկավարվում են հեռակառավարման վահանակի միջոցով, կա շարժման արագությունն ու լապտերների լույսն ուժեղացնելու և թուլացնելու հնարավորություն։

gnom-3 gnom-2 gnom-4 gnom-5

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս