Ադրբեջանն արդեն իսկ ընդգրկվել է ռուսական ռազմական տեխնիկայի առաջատար գնորդների թվում. Իլհամ Ալիև

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով երեկ Բաքվում կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցությունը զարգանում է ակտիվ և ունի աճելու միտում.

«Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ են հայտնվում ռազմա-տեխնիկական համագործակցության ծավալի մասին, ինչը միշտ չէ, որ արտացոլում է իրականությունը: Այսօրվա դրությամբ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցության ծավալը կազմում է 4 միլիարդ դոլար և ունի աճելու միտում:

Վստահ եմ, որ ապագայում այդ համագործակցությունը շարունակվելու է ակտիվորեն: Ադրբեջանն արդեն իսկ ընդգրկվել է աշխարհում լավագույններից մեկը համարվող ռուսական ռազմական տեխնիկայի առաջատար գնորդների թվում»:

Տեսանյութեր

Լրահոս