Ընդդիմություն չկա`начиная с дашнака, кончая ԲՀԿ-ով. մարքսիստ

«Ընդդիմություն բառը հերքում եմ: Այսօր այդ բառն օգտագործելը տեղին չէ»,- կարծում է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: «Ինքնառեկլամ, ինքնագովազդ  ընդդիմադիր կոչեցյալները, որոնք միշտ ընդդիմադիր են` վարկաբեկված են: Նրանց փրկության համար մեկ ելք կա` միավորվել, հավաքագրվել մեկ ճամբարում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց նա:

Ըստ Դավիթ Հակոբյանի` ընդդիմություն-դիմություն բառերի օգտագործման փոխարեն պետք է անկուսակցական մտավորականների մասնակցությամբ առաջադիմական ճամբար ձևավորել, որովհետև կուսակցությունները, կուսակցակապետերը «վաղուց վարկաբեկվել են, մոռացել են ժողովրդի շահը, ինքնուրույն ոչինչ անել չեն կարող` начиная с дашнака, кончая ԲՀԿ-ով»:

Ըստ նրա` քաղաքական ուժերը պարտավոր են միանալ հասարակական-քաղաքացիական ակտիվ ուժերին: Իսկ «ընդդիմություն» բառը, նրա խոսքով, «անցած-գնացած կեղծ հասկացողություն է».

«Բոլորը լիբերալ ճամարտակողներ են, բուրժուական լիբերալիզմի ճամարտակողներ են: Լուրջ պետական նոր գաղափարախոսություն առաջարկող չկա` ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը»:

Տեսանյութեր

Լրահոս