Թուրքիայի խորհրդարանում վերացվել է հիջաբի արգելքը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայում չեղյալ է հայտարարվել խորհրդարանի շենք կին պատգամավորների կողմից հիջաբով (մահմեդական գլխաշոր) մուտք գործելու վրա դրված արգելքը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովը նորույթ է մտցրել, որը նախատեսում է տղամարդ և կին պատգամավորների հավասարություն:
Հանձնաժողովը հավելումներ է կատարել հոդվածում, որոնցով նախատեսվում է վերացնել էթնիկ ու սեռական խտրականությունը: Դրա հետ կապված՝ օրենքում մտցվել է հետևյալ դրույթը.
«Կառավարությունը ձեռնարկելու է ամեն միջոց՝ վերացնելու համար յուրաքանչյուր խտրականություն, որը կխոչընդոտի կանանց իրավունքների ու ազատությունների կիրառմանը քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակութային ոլորտներում»: